Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պապոյան. «Կամ դու կհայտարարես, որ ադրբեջանական բենզին ես բերում և փողը փոխանցում ես Ադրբեջանին, կամ չես կարողանալու վաճառել այդ բենզինը». «Ժողովուրդ»

Մարտ 19,2026 09:00 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ArmLur.am կայքի հետ զրույցում երեկ մի սենսացիոն հայտարարություն արեց։

«Կա ընկերություն, որը Ադրբեջանից բենզին է բերում, եվրոպականի անվան տակ վաճառում։ Իրեն խիստ զգուշացվել է․ կամ դու կհայտարարես, որ ադրբեջանական բենզին ես բերում և փողը փոխանցում ես Ադրբեջանին, կամ չես կարողանալու վաճառել այդ բենզինը։ Թույլ չենք տալու սուտի հայրենասեր խաղան, սպառողներին խաբեն», — ասաց նախարարը։

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե որ ընկերության մասին է խոսքը, սակայն նախարարը հրաժարվեց պատասխանել, փաստեր և անուններ ներկայացնել։

Այդուհանդերձ, «Ժողովուրդ» օրաթերթը իր կառավարական աղբյուրներից պարզեց, որ նախարարի նկարագրած խարդախության հեղինակ ընկերությունը ՍիՓիԷս ընկերությունն է, որը դիզվառելիքի շուկայում հնաբնակներից է։

ՍիՓիԷս ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Տեղեկացնենք՝ «Սի փի էս էներջի գրուպ»-ը պատկանում է Աշոտ Սալազարյանին, որը իր բիզնեսը սկսել է 1994 թվականից։ Այս ընթացքում ընկերությունների անունները փոխվել են՝ «Քաղ Պետրոլ Սերվիս», «Սիթի Պետրոլ Գրուպ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ Քորփորեյշն», սակայն բրենդը նույնն է՝ CPS։ Այն վառելանյութի մեծածախ և մանրածախ շուկայի խոշոր խաղացողներից է:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031