Լրահոս
Օրվա լրահոսը

Այս բոլոր աղետները բերած Փաշինյանն ու նրան այդ բոլոր աղետաբերումների մեջ բացարձակապես աջակցած ՔՊ-ն խոսում են… «խաղաղություն բերելուց». «Փաստ»

Մարտ 19,2026 09:30 Share

Փաշինյանի ու նրա թիմի՝ «ֆալստարտով» մեկնարկած քարոզարշավի «մեխերից» մեկը, եթե ոչ՝ գլխավորը, այն կեղծ թեզն է, թե իրենք խաղաղություն են բերել (բերելու), իսկ ընդդիմադիրները՝ պատերազմ: Փաշինյանն այս ընթացքում արդեն հասցրել է նույնիսկ Եվրոպական խորհրդարանի ամբիոնից չարախոսել, թե անգամ Հայ առաքելական եկեղեցին «պատերազմի կուսակցություն» է (սա մեկին մեկ ադրբեջանական թեզ և մեղադրանք է): Նմանապես, ըստ Փաշինյանի, Հայաստանի ընդդիմադիրներն էլ «պատերազմի կուսակցություններ» են:

Մի խոսքով, ըստ Փաշինյանի ու ՔՊ-ի, բոլորը պատերազմ են ուզում, և միայն իրենք են, որ խաղաղասերներ, խաղաղաբերներ ու խաղաղարարներ են: Այն, որ նման հայտարարություններ անում է Փաշինյանը, ու այն, որ նրան ձայնակցում է իր ՔՊ-ն, արդեն իսկ զավեշտական է: Խաղաղությունից է խոսում այն նույն Նիկոլ Փաշինյանը, որի վարած «քաղաքականությունը» 2018-20 թվականներին հանգեցրեց նախ՝ Արցախի խնդրով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացը վերջնական փակուղի մղելուն, ապա այդ գործընթացը տապալելուն, բանակցության առարկան զրոյացնելուն: Ավելին, Ստեփանակերտում բղավելով «Արցախը Հայաստան է, և վերջ», Փաշինյանը ոչ միայն հույզեր «գողացավ», այլև գործնականում լեգիտիմացրեց բանակցություններից դուրս գալու և ռազմական ագրեսիայի դիմելու Ադրբեջանի և Թուրքիայի անթաքույց մղումներն ու ծրագրերը: Ու բերեց պատերազմ: Աղետաբեր, մարդկային ու տարածքային ծանր կորուստների հանգեցրած պատերազմ: Ու պարտություն:

Հաջորդող տարիներին, որպես կատարված աղետի «հետցնցումներ», եղան կարճատև մի քանի ռազմական բախումներ ևս, որոնց բոլորի ընթացքում արդեն բուն Հայաստանի Հանրապետությունն էլ ունեցավ տարածքային որոշակի կորուստներ: Ի դեպ, տակավին չվերականգնված: Նմանապես՝ Փաշինյանի վարած «քաղաքականության» ու հատկապես Պրահայում Արցախն ուրանալու (2022 թ. հոկտեմբերի 6-ին) հետևանքով թշնամական Ադրբեջանն ու այն ղեկավարող Ալիևի հանցավոր և հակահայ կլանն իր արյունոտ ձեռքերն արձակված համարեց՝ բազմահազարամյա հայկական Արցախը հայաթափելու հարցում: Ու Արցախը պատմության մեջ առաջին անգամ հիմնովին հայաթափվեց:

Եվ ահա, այս բոլոր աղետները բերած Փաշինյանն ու նրան այդ բոլոր աղետաբերումների մեջ բացարձակապես աջակցած ՔՊ-ն խոսում են… «խաղաղություն բերելուց»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031