Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) կողմից կազմակերպված Հանրային ոլորտի նորարարության III-րդ համաժողովի շրջանակում տեղի ունեցած կրթության, բարեկեցության և արժանապատվության թեմայով պանելային քննարկմանը։
Դեսպան Մարագոսն ընդգծել է, որ ԵՄ տեսանկյունից բարեփոխումների առաջընթացը ենթադրում է ծառայությունների կազմակերպում մարդկանց կյանքի և կարիքների շուրջ՝ ապահովելով ավելի լավ համակարգում, հասանելիություն և տեղական մակարդակում մատուցվող արդյունավետ ծառայություններ: Այս մոտեցման հիմքում ներառականությունն ու արժանապատիվ խնամքի համակարգերն են, որոնք ԵՄ-ն ակտիվորեն խթանում է Հայաստանում։
ՀՀ-ում ԵՄ մշտական ներկայացուցչություն


















































