Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում խորանում են ճնշումները․ ամերիկյան կայքը դեռևս հունվարին հոդված է հրապարակել ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Մարտ 19,2026 13:15 Share
Հայաստանում խորանում են ճնշումները․ ընդդիմությունն ահազանգում է իշխանությունների քայլերի մասին

Ամերիկյան ազդեցիկ Intelligence Online կայքը Մեթ Բեռնարդինիի (Matt Bernardini) հեղինակությամբ դեռևս հունվարի 22-ին (2026 թ.) հրապարակել է հոդված՝ Armenian opposition steps up US lobbying amid crackdown in Yerevan, Հայաստանում ահագնացող մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

Հոդվածի հայերեն համառոտագրությունը.

Հայաստանի արևմտամետ Ազգային-ժողովրդավարական Բևեռը, նպատակ ունենալով ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները Հայաստանում, շարունակում է իր լոբբիստական գործունեությունը Միացյալ Նահանգներում։ ԱԺԲ-ն ահազանգում է Հայաստանում մարդու իրավունքների խախտումների` հատկապես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ՀԱՍԵ) նկատմամբ հարձակումների սաստկացման, ազատ խոսքի սահմանափակման և առաջիկա ընտրությունների հնարավոր կեղծման վտանգի մասին։

Հայաստանի իշխանությունները շարունակում են խորացնել ներքաղաքական ճնշումները՝ սահմանափակելով ազատ խոսքը, ոտնահարելով մարդու իրավունքները և թիրախավորելով հատկապես ազգային արժեքներն ու հաստատությունները։

ԱԺԲ-ն անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էր քննարկումներ ԱՄՆ օրենսդիրների հետ՝ հատկապես ընդգծելով հարձակումները ՀԱՍԵ-ի դեմ և խղճի ազատության ոտնահարումները Հայաստանում։

Հաջորդ ամսին ԱԺԲ խորհրդի անդամներ Արա Պապյանը և Ժիրայր Սեֆիլյանը նամակ են հղել Թրամփի վարչակազմին, Կոնգրեսի անդամներին և Եվրոպական հանձնաժողովի նախագահին՝ անդրադառնալով Հայաստանի կառավարության կողմից մարդու իրավունքների խախտումներին։

ԱԺԲ-ն արձանագրում է, որ իշխանությունների գործողությունները վերածվել են համակարգային ճնշման քաղաքականության, որի հիմնական թիրախներից մեկը Հայ առաքելական սուրբ եկեղեցին է։ Հոգևորականների ձերբակալությունները և եկեղեցու նկատմամբ ճնշումները գնահատվում են որպես հարված ազգային ինքնության հիմքերին։

Բևեռը Վաշինգտոնում բարձրաձայնել է նաև առաջիկա ընտրությունների շուրջ լուրջ մտահոգություններ՝ ընդգծելով ընտրական գործընթացներում արդեն իսկ առկա խախտումները և պահանջելով միջազգային վերահսկողություն։

Չնայած այս ահազանգերին՝ ԱՄՆ արձագանքը մնում է թույլ։ Ըստ Արա Պապյանի՝ Վաշինգտոնը շարունակում է աջակցել գործող իշխանություններին՝ առաջնորդվելով զուտ աշխարհաքաղաքական շահերով, նույնիսկ եթե դա տեղի է ունենում ժողովրդավարության և մարդու իրավունքների հաշվին։

Միևնույն ժամանակ TRIPP միջանցքի նախաձեռնությունը ներկայացվում է որպես տնտեսական հաջող նախագիծ, սակայն իրականում այն կարող է խորացնել Հայաստանի կախվածությունը արտաքին կենտրոններից՝ առանց հանրային հստակ հաշվետվողականության։

Եզրափակում․ Հայաստանում ընթացող զարգացումները այլևս միայն ներքին հարց չեն․ դրանք վերածվում են միջազգային քաղաքական խնդրի, որտեղ բախվում են ժողովրդավարության, ինքնության և աշխարհաքաղաքական շահերի հարցերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031