ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարավային Կովկասում Խաղաղության երաշխավորը Հայաստանն ու Ադրբեջանն են։ «Կռվել, թե չկռվել» որոշումը կայացնում են Երեւանն ու Բաքուն։
Այո, միշտ կարելի է ընտրել կռվել՝ ինքնավնասման գնով կամ երկուստեք կործանվելու գնով։ Կան ազգեր, որ այդպես են կռվում, հատկապես նրանք, որ պետություն չունեն։
Երբ Խաղաղության երաշխավորը Երեւանն ու Բաքուն են, նրանք շահագրգռված են, որ ոչ մի այլ երկիր այնքան ուժ չունենա մյուս մայրաքաղաքի վրա, որ դրդի նրան պատերազմել իր դեմ։ Սա շահագրգռություն է մյուսի անկախությամբ եւ ինքնիշխանությամբ։
Կարդացեք նաև
Երաշխավորով խաղաղությունը այն մասին է, որ «կռվել, թե չկռվել» որոշումը կայացնում են երաշխավորները։ Որովհետեւ ինչո՞ւ կռվել սեփական տարածքում սեփական քաղաքացիների կյանքի գնով, եթե կարելի է կռվել այլ ազգերի կյանքի գնով։


















































