Լրահոս
Օրվա լրահոսը

«Freedom House»-ի զեկույցում Թուրքիան անազատ երկրների շարքում է

Մարտ 19,2026 21:15 Share

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2026. ավտոկրատիայի աճող ստվերը» զեկույցը: 2025թ․ ընթացքում, ընդհանուր առմամբ, 54 երկիր գրանցել են քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վատթարացում, մինչդեռ միայն 35 երկիր գրանցել է բարելավումներ:

Զեկույցում նշվում է, որ Թուրքիան 100 միավորից ստացել է 32 միավոր և մնացել է «Ոչ ազատ» երկրների խմբում։ Նախորդ տարվա համեմատ Թուրքիան կորցրել է 1 միավոր։ Զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիան քաղաքական ազատությունների մասով 40 հնարավորից ստացել է 16 միավոր, իսկ հիմնարար իրավունքների և ազատությունների մասով՝ 60 հնարավորից նույնպես 16 միավոր։ Ըստ զեկույցի՝ Թուրքիային հաջորդում են Իրաքը՝ 31 միավորով, Ալժիրը՝ 31 միավորով և Գվինեան՝ 28 միավորով:

Ըստ զեկույցի, Եվրոպայի 42 երկրներից 81 տոկոսը գտնվում է «Ազատ» երկրների խմբում, իսկ Թուրքիան տարածաշրջանում միակ երկիրն է, որը ներառված է «Ոչ ազատ» երկրների ցանկում:

Զեկույցում նշվում է, որ Թուրքիայում դատական համակարգը քաղաքականացվել է, ինչպես նաև ընդգծվում, որ իշխող կուսակցության իշխանությունը 2002 թվականին իշխանության գալուց ի վեր աստիճանաբար կենտրոնացրել է իշխանությունը և ճնշել ընդդիմությանը:

«2014-ին կառավարությունը սկսեց հազարավոր ոստիկանների, դատավորների և դատախազների պաշտոնների փոփոխությունը։ Երկու տարի անց տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո արդար դատաքննության իրավունքները ավելի վատթարացան, քանի որ իշխանություններն առաջադրեցին նոր մեղադրանքներ՝ հաճախ հիմնված թույլ ապացույցների կամ գաղտնի վկաների ցուցմունքների վրա, իսկ մեղադրյալները սովորաբար երկար ժամանակ պահվում էին կալանքի տակ»,-ասվում է զեկույցում:

Զեկույցի համաձայն, 2016-ից ի վեր իշխող կուսակցության իշխանության պայմաններում քաղաքական գործիչների, լրագրողների և ակտիվիստների ձերբակալությունները կրում են շարունակական բնույթ:

Թուրքիան արդար դատաքննության իրավունքի մասով ստացել է «հնարավոր ամենացածր գնահատականը»․ Հնարավոր 4 միավորից՝ 0։

Զեկույցում նաև հիշատակվում է, որ 2025-ի մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է, իսկ հետագայում՝ կալանավորվել։ Նշվում է, որ Իմամօղլուն դիտվում է որպես Էրդողանի հիմնական քաղաքական մրցակից։ «Իմամօղլուն կալանավորվել է մի շարք կասկածելի մեղադրանքների հիման վրա։ Դատական համակարգի քաղաքականացված լինելու պատճառով քիչ հավանական է, որ նա կունենա արդար դատաքննության հնարավորություն»։

Թուրքիան ցածր միավորներ է ստացել նաև հետևյալ ոլորտներում․

Կոռուպցիայի դեմ պաշտպանության մեխանիզմներ՝ 1 միավոր

Մամուլի ազատություն՝ 1 միավոր

Կառավարության թափանցիկություն՝ 1 միավոր

Ակադեմիական ազատություն՝ 1 միավոր

Խոսքի ազատություն՝ 1 միավոր

Հավասար քաղաքացիություն՝ 1 միավոր։

Նշենք, որ Հայաստանը այս զեկույցում մնացել է նույն միավորներով և նույն տեղում։ Երկիրը գնահատվել է որպես «մասնակի ազատ»՝ 100 հնարավորից հավաքելով 54 միավոր։ Քաղաքական իրավունքը 23 է 40-ից, իսկ քաղաքացիական ազատությունը՝ 31՝ 60 հնարավորից։

 

Աղբյուր՝ Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031