Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը ոչ միայն իրականացնում է ընթացիկ պшտերազմի օպերատիվ կառավարում, այլ փորձում է ստեղծել նախադրյալներ հետպшտերազմական տարածաշրջանն իր երկրի շահերին վերաձևավորելու առումով․ Վարդան Ոսկանյան

Մարտ 19,2026 22:11 Share

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Այժմ Կատարում գտնվող՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ պատմում էր, որ երեկ, հենց այն ժամանակ, երբ Իրանի ԱԳ նախարար Արաղչին իր հետ խոսում էր դիվանագիտությունից, իրանական հրթիռները հարվածներ էին հասցնում ողջ տարածաշրջանով մեկ։

Դրանում իրականում ոչ մի «արտասովոր» բան չկա. Իրանի ԱԳ նախարարի գործը հենց դիվանագիտությունից խոսելը և այդ դիվանագիտությունը վարելն է, իսկ ըստ Իրանում իր դիրքերն ամրապնդած ԻՀՊԿ-ի՝ դիվանագիտությունը շատ ավելի արդյունավետ է դառնում, երբ իրանական հրթիռներն «աջակցում են» դրան։

Տարածաշրջանում դեռևս դժվար է ընկալվում այն իրողությունը, որ Իրանում այժմ իշխող միասնական ռազմաքաղաքական թիմը ոչ միայն իրականացնում է ընթացիկ պատերազմի օպերատիվ կառավարում, այլ փորձում է ստեղծել նախադրյալներ հետպատերազմական տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու առումով։

Որքանով դա կստացվի, ցույց կտան առաջիկա շաբաթները և ամիսները, սակայն այն, որ Իրանը հենց հիմա գնում է դրան, անկասկած է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031