Լրահոս
Օրվա լրահոսը

Մանասյանը և Մուրազ Շամոյանը անդրադարձել են նաև ազգային փոքրամասնությունների համայնքների առնչությամբ հասարակությունում առկա կարծրատիպերը հաղթահարելուն

Մարտ 20,2026 13:54 Share

Մարտի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մուրազ Շամոյանին։

📢 Ողջունելով հյուրին՝ Պաշտպանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ու խթանման ոլորտը իր պաշտոնավարման սկզբից է սահմանել որպես ՄԻՊ հաստատության առաջնահերթ ուղղություն։

➡️ Հանդիպման ընթացքում քննարկվել են խոսքի ազատության, եզդիական համայնքի առնչությամբ հանրության տեղեկացվածության ոչ բավարար մակարդակի, եզդիերենի ուսուցման, վաղ ամուսնությունների կանխարգելման ոլորտում առկա, ինչպես նաև «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի ընդունման կարևորության հետ կապված հարցեր:

➡️ Անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների համայնքների առնչությամբ հասարակությունում առկա կարծրատիպերը հաղթահարելու, միջմշակութային երկխոսությունը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ հանրային և քաղաքական մասնակցությունը խթանելու կարևորությանը, կրթությունից դուրս մնալու և այլ խնդիրների։

➡️ Պաշտպանն ընդգծել է, որ այս ոլորտում անհրաժեշտ է ոչ միայն դեպքերին արձագանքող, այլև իրավունքներն ակտիվորեն խթանող մոտեցում։

📌 Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել և ընդլայնել համագործակցությունը ոլորտային հարցերը հասցեավորելու նպատակով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031