Լրահոս
Օրվա լրահոսը

Շենգավիթի թաղապետարանի մաքրուհուն առնչվող դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մարտ 20,2026 17:35 Share

Երևանի Շենգավիթի թաղապետարանում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, «Ազատությանը» հայտնել են Քննչական կոմիտեից:

Շենգավիթ վարչական շրջանի բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանը հայտարարել էր, որ փետրվարին թաղապետարանում կոմունալ բաժնի ղեկավարն ու ենթակաները հայհոյել են իրեն, ծեծել ու քաշքշելով դուրս հանել շենքից:

Աիդա Մխիթարյանն «Ազատությանը» պատմել էր՝ աշխատավարձը վճարելու պահանջով տեսախցիկը միացրած էր մտել թաղապետարան, որ հետո ապացույցներ ունենար:

Վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանն «Ազատության» հետ զրույցում հերքել էր, թե իր ենթակաները հավաքարարին ծեծի են ենթարկել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031