Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզան Ստեփանյանի խորհուրդն իշխանությանը․ «Հավատացեք, ձեր պարտությունը լինելու է նաև հանուն ձեզ, հանուն ձեր ընտանիքների ու երեխաների արժանապատվության»

Մարտ 20,2026 21:44 Share

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում, նշելով, որ Ադրբեջանի նախագահ, բռնապետ Իլհամ Ալիևը տևական ժամանակ ասում է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է փոխի Սահմանադրությունը, մեջբերեց օրեր առաջ նրա արած հրապարակային մեկ այլ հայտարարություն․ «Ալիևը հայտարարեց, որ չի ճանաչում Հայաստանի Հանրապետության սահմանները, տարածքային ամբողջականությունը։ Ավելին, ասաց, որ այս պահին Հայաստանի հետ խաղաղություն է, բայց ինքը չի կարող ասել, թե վեց ամիս հետո ինչ կարող է լինել»,- հիշեցրեց տիկին Ստեփանյանը։

Տիկին Ստեփանյանի համար շատ տարօրինակ է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի վերլուծական մտքի համընկնումը։ «Երկուսն էլ կարծում են, որ անկախ ամեն ինչից 2026 թվականի աշնանը Հայաստանը պատերազմի մեջ է լինելու՝ Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա։ Բայց Ադրբեջանի նախագահը չի ասում․ «Նիկոլ Փաշինյան, դու ընտրվես, չընտրվես, ես չեմ հարձակվելու»։ Ադրբեջանի նախագահը շատ հստակ մեսիջ է ուղարկում՝ ասելով․ «Ես չեմ կարող ասել, որ վեց ամիս հետո այդ խաղաղությունը կլինի։ Դո՞ւ ինչ ես ասում, Նիկոլ Փաշինյան։ Դու և քո իշխանությունը վախկոտի նման ասում եք՝ չասեք Արցախ, Արարատ, Անկախության հռչակագրի մասին ընդհանրապես չխոսեք, ադրբեջանցիները Ջերմուկի գլխին վեր ընկած են՝ դրա մասին մոռացեք։ Ասում եք՝ ծպտուններդ չլսվի, թե չէ պատերազմ կլինի։

Դուք մի իշխանություն եք, որն արդար, արարող իր ժողովրդին վախեցնում է ադրբեջանական զենքով ու զորքով։ Կարծում եմ՝ մեր ժողովուրդն իմաստուն է և շատ լավ հասկանում է, որ սա այն իշխանությունն է, որը մահ ու ավեր, սարսափելի պատերազմ բերեց մեր երկրի գլխին, զիջեց մեր տարածքային ամբողջականությունը։

Ասում էր՝ Ոսկեպարը տանք, որ պատերազմ չլինի, Սև լճից չհանենք, որ պատերազմ չլինի, Ջերմուկում թող նստեն, որ պատերազմ չլինի։ Վաղը կասի՝ կգան՝ թող մտնեն ձեր տները, որ պատերազմ չլինի։

Արցախում հիմա լիակատար խաղաղություն է։ Մենք սա՞ ենք ուզում։ Սիրելի հրազդանցիներ, սևանցիներ, մարտունեցիներ, գյումրեցիներ, վանաձորցիներ, ապարանցիներ, երևանցիներ և մյուսներ, մենք ա՞յդ խաղաղությունն ենք ուզում։ Ուզո՞ւմ ենք այն իշխանությանը, որ մեզ վախեցնում է ադրբեջանական զորքով։ Կարծում եմ՝ ոչ։ Մենք ուզում ենք արժանապատիվ կյանք, արժանապատիվ հայրենիք, արժանապատիվ ժողովուրդ։

Մի խորհուրդ էլ իշխանությանը։ Հավատացեք, ձեր պարտությունը լինելու է նաև հանուն ձեզ, հանուն ձեր ընտանիքների ու երեխաների արժանապատվության»,- ասաց Ռուզան Ստեփանյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031