Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե երկրի վարչապետը լեգիտիմացնում և քաղաքական նպատակներով գործիքայնացնում է փախստականներին թիրախավորող ամենաայլանդակ խոսույթները, իր հետևորդները ինչո՞ւ չպիտի դրանք կրկնեն

Մարտ 22,2026 14:09 Share

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Գնացել է մետրոյում երեխայի հետ իր համար հանգիստ նստած փախստական կնոջը կպել, փորձել քարտեզ տալ նրան, երբ վերջինս բավականին քաղաքակիրթ ձևով հրաժարվել է՝ ներկայացնելով իր պատճառները, հերթական անգամ կորցրել է ինքնատիրապետումը ու սկսել մատ թափ տալով գոռգոռալ, որ իրենք միլիարդներ են ծախսել, որ արցախցիները մնան Արցախում։

Կինը կրկին բավականին հանգիստ և քաղաքակիրթ ձևով հորդորել է իր հետ մատ թափ տալով չխոսել, ինչից հետո նա հայտարարել է․ «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել» (կինը այդ ողջ երկխոսության ընթացքում նույնիսկ այդպիսի պնդում չէր արել)։

Կարծում եմ՝ այսպիսի պահվածքը վերլուծելու համար միջդիսցիպլինար մասնագիտական խումբ է պետք ներգրավել։ Այստեղ միայն պետք է մի քանի հանգամանք արձանագրել․ 1) ինչպես և կանխատեսվում էր, նախընտրական փուլում ամենաբարձր մակարդակով փախստականների թիրախավորման դեպքերը կտրուկ աճելու են։ 2) Այդ պահվածքը շեշտակիորեն մեծացնելու է ատելության խոսքի ծավալները փախստականների նկատմամբ կենցաղային մակարդակում։

«Ազատության» և այլ լրատվամիջոցների ռեպորտաժների մեկնաբանություններում ատելության խոսքի վակխանալիայի աղբյուրները հենց այստեղ պետք է փնտրել։ Եթե երկրի վարչապետը լեգիտիմացնում և քաղաքական նպատակներով գործիքայնացնում է փախստականներին թիրախավորող ամենաայլանդակ խոսույթները, իր հետևորդները ինչո՞ւ չպիտի դրանք կրկնեն։

Հ․Գ․ Որոշները էլի կգան ու կասեն, որ ուռճացված թեմա է, պետք չէ դրա մասին խոսել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031