«Հարգելի տիկին Մոսիյան։ Ես ձեզնից եւ ձեր որդուց ներողություն եմ խնդրում էմոցիաների համար։ Եվ հույս ունեմ, որ նորից առիթ կունենանք մետրոյում կամ որեւէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու։ Իմիջիայլոց, ես կուզենամ էդ խոսակցությունը տեղի ունենա։ Ես գիտեմ, որ դուք կմերժեք եւ հետեւից երկու կոպիտ բառ էլ կասեք։ Ես դա ընդունում եմ խոնարհությամբ։ Բայց եթե հանկարծ ձեր մտքով անցնի, որ արժի, որ մենք տեսախցիկը, հեռախոսը դնենք, պայմանավորվենք առանց էմոցիաների խոսենք, իմացեք, որ ձեր տրամադրության տակ եմ եւ ընդունում եմ էդ հրավերը։ Կրկին ուզում եմ ներողություն խնդրել, ընդունում եմ, որ ինչ-որ բան էնպես չեմ ասել, ճիշտ ժեստիկուլյացիայով չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել»,- ՔՊ-ականների հետ սեղանի շուրջ նստած Նիկոլ Փաշինյանը՝ ժպիտը դեմքին, ներողություն խնդրեց արցախցի երիտասարդ կնոջից՝ այսօր առավոտյան մետրոյում որդու ներկայությամբ Արցախի հայաթափման եւ Արցախ վերադառնալու մտքից հրաժարվելու թեմայով ծայր առած խոսքակռվում իրեն զսպել չկարողանալու համար։
Նիկոլ Փաշինյանը նաեւ ֆեյսբուքում է գրառում արել.
«Հարգելի տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ ՀՀ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու։ Եթե Կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երեւանի մետրիպոլիտենում, իրեն հարմար ժամի՝ կրկին ուղիղ եթերում։ Պատրաստ եմ նույնը անել իր բնակության կամ աշխատանքի վայրում»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև



















































Մարդկանց հետ զրուցելիս դու քեզ դրսևորում ես այնքան ամբարտավան, անխոհեմ, անկիրթ ու ապազգային, որ ոչ մի ներողություն չի կարող քո մեղմել էժանագին վարքագծիդ գնահատականը։
Ինչի? համար ես հանդիպում մարդկանց ու նրանց պարտադրում քո անհեթեթ տեսակետներդ։
Ասենք թե այս անգամ ներողություն խնդրեցիր, իսկ մյուս բազմաթիվ սխալներիդ համար ամբողջ հայ ազգից երբ? ես ներողոյթյուն խնդրելու և հեռանալու ասպարեզից։