Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք շարունակելու ենք Վալոդյա Գրիգորյանի կիսատ թողած աշխատանքը, իսկ նրա սպանության ամբողջական բացահայտումը մեր առաջնային օրակարգերից է. «Ապրելու երկիր» կուսակցություն

Մարտ 23,2026 10:32 Share

Վեց ամիս առաջ դավադիր կրակոցներից սպանվեց Փարաքար համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։

Վալոդյա Գրիգորյանը բացառիկ հայրենասեր, սկզբունքային անձնավորություն էր, ում առաքելությունը մեկն էր՝ անմնացորդ ծառայել հայրենիքին։ Հայրենիք, որը սկսվում էր ընտանիքից, բակից, համայնքից։ Եվ համայնքի ղեկավարման մի քանի ամսվա ընթացքում հասցրեց սիրվել բնակիչների կողմից՝ դառնալով բոլորի համայնքապետը։ Իսկ կատարած աշխատանքները արմատապես փոխեցին Փարաքար համայնքի կյանքը։

Վալոդյան դեռ երկար պետք է շարունակեր իր կարևոր ներդրումը ինչպես համայնքի, այնպես էլ պետության զարգացման գործում՝ որպես մեր թիմի առանցքային դերակատար։

Մենք շարունակելու ենք Վալոդյա Գրիգորյանի կիսատ թողած աշխատանքը, իսկ նրա սպանության ամբողջական բացահայտումը մեր առաջնային օրակարգերից է

Հիշատակդ վառ, լավագույն ընկեր։

«Ապրելու երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031