Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարի 47,3 տոկոս է՝ նվազել է 0,7 տոկոսային կետով»․ Վահե Հովհաննիսյան

Մարտ 23,2026 11:37 Share

«Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարվա արդյունքներով կազմում է 47,3 տոկոս՝ պահպանելով հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50 տոկոսից ցածր մակարդակում եւ նախորդ տարվա համեմատ նվազել է 0,7 տոկոսային կետով»,- Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության 2025 թվականի ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Մեր բյուջեով պլանավորված կանխատեսումների համաձայն՝ պարտքը 2025 թվականի ավարտին պետք է բարձր լիներ 50 տոկոսից։ Մենք ունենք ոչ միայն 50 տոկոսից ցածր, այլ նաեւ նախորդ տարվա նույն ցուցանիշից ցածր՝ 0,7 տոկոսային կետով։ Սա պայմանավորված է երկու հանգամանքով։ Առաջինը՝ ՀՆԱ-ի առաջանցիկ աճն է, որը մեր պլանավորածից ավելի է եղել շուրջ 2 տոկոսային կետով։ Եվ նաեւ հարկերի հավաքագրումն է, որը մեր կանխատեսածից ավելի է եղել, որովհետեւ տարվա կեսին մենք հասկացանք, որ այն ցուցանիշը, որը մենք դրել ենք 2025 թվականի բյուջեն կազմելիս, հնարավոր եղավ դա իրականացնել։ Մենք պլանավորում էինք 5,5 տոկոս դեֆիցիտ, սակայն փաստացի ունեցել ենք 3,7 տոկոս դեֆիցիտ։ Եվ դրա հետեւանքով նաեւ ունենք պարտքի նվազող հետագիծ։ Եվ հուսով ենք, որ առաջիկայում մեր վարած հստակ քաղաքականության արդյունքում այդ հետագիծը շարունակաբար նվազելու է»,- նշեց նախարարը։

Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով գնումների գործընթացի թվայնացմանը, ասաց․ «Ինչ վերաբերում է ամբողջական թվայնացմանը, դեռեւս կան որոշ համայնքներ, որոնք թղթային ձեւով են գնումներ իրականացնում։ Բայց մեր նպատակն այն է, որ այս տարի չունենանք ոչ էլեկտրոնային համակարգով գնումներ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031