Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք արցախցիներ այցելել են Կոռնիձոր, լուսանկարվել Հակարիի կամրջի և Արցախի ֆոնին, իսկ վերադարձի ճանապարհին կանգնեցվել են ԱԱԾ ծառայողների կողմից ու տեղափոխվել ոստիկանական բաժանմունք. Ռոման Երիցյան

Մարտ 23,2026 15:03 Share

Երեք արցախցիներ այցելել են Կոռնիձոր համայնք, լուսանկարվել Հակարիի կամրջի և Արցախի ֆոնին, իսկ վերադարձի ճանապարհին կանգնեցվել են ԱԱԾ ծառայողների կողմից ու տեղափոխվել ոստիկանական բաժանմունք»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Ոստիկանության բաժնում, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արցախցիներից հետաքրքրվել է լուսանկարվելու պատճառով, ինչին ի պատասխան տղաները հայտարարել են, որ նրանք այդ եղանակով իրենց կարոտն են քաղել, առանց որևէ այլ նպատակի։

Լուսանկարել են, նստել, մի քիչ Արցախի օդն են շնչել։ Եվ ի պատասխան՝ ոստիկանության բարձրաստիճան այդ պաշտոնյան, փոխգնդապետի կոչումով, ասում է՝ դե եթե կարոտ էիք քաղում գնացեք հանձնվեք և այդ եղանակով ձեր տուն վերադարձեք ու ձեր կարոտը քաղեք»,- հայտնել է Երիցյանը։

Փաստաբանը հայտարարել է, որ ոստիկանության փոխգնդապետը վաղ թե ուշ պատասխանատվության է ենթարկվելու այդ արտահայտությունների համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031