Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտառների միջազգային օրը»՝ կարևոր ձեռքբերումներով

Մարտ 23,2026 17:25 Share

Viva-ն և «Իմ անտառ Հայաստան»-ը գարունը մեկնարկել են ցանկալի արդյունքով

Գարնանային գիշերահավասարի օրը խորհրդանշում է աստղագիտական գարնան մեկնարկը: Արեգակը հատում է երկնային հասարակածը,  գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են, հյուսիսային կիսագնդում սկսվում է աստղագիտական գարունը, իսկ Արեգակը հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային։ Այս տարի այն  նշվում է մարտի 20-ին: 2012 թվականից, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, գիշերահավասարին հաջորդող օրն ամբողջ աշխարհում  նշվում է որպես « Անտառների միջազգային օր»: Նպատակը՝ անտառների  կարևորության մասին մարդկանց իրազեկումը  բարձրացնելն է:

Viva-ն և «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը, աստղագիտական գարունը մեկնարկել են արդյունավետ ցուցանիշներով: Լոռու մարզի երեք տարբեր հատվածներում, որտեղ գործընկեր կազմակերպություններն անտառտնկում են իրականացրել, հաղթահարվել է սկզբնական աճի փուլը: Մշտադիտարկման արդյունքները դրական են, կպչողականությունը ցանկալի մակարդակի վրա է: Ձևավորվող երիտասարդ անտառների առկայությունը կնպաստի օդի մաքրությանը, կլիմայի կարգավորմանը, ջրային պաշարների պահպանությանը, հողի պաշտպանությանն ու կենսաբազմազանության ապահովմանը: Կնվազեն սելավների, անապատացման, սողանքների, հողի էրոզիայի հավանականությունը:

Մեկ հեկտար անտառ ստեղծելն արագ գործընթաց չէ: Սկզբնական աճի համար պահանջվում է  նվազագույնը՝ երեք, երիտասարդ կայուն  տնկարկի ձևավորման համար 10-15,  լիարժեք հասուն անտառսյին էկոհամակարգ ունենալու համար՝ ավելի քան 50 տարի: Ընդամենը 11% անտառածածկույթ ունեցող Հայաստանում, գործընկեր կազմակերպությունները տնկել են ավելի քան 43 000 ծառ, 14 հեկտարի վրա իրականացվել են անտառի ձևավորման աշխատանքներ:

«Կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները մեղմելու թեման տարեցտարի ավելի արդիական է դառնում աշխարհում: Բնական աղետներից խուսափելու լավագույն տարբերակներից մեկն անտառներ ստեղծել է:  Այն չպետք է շփոթել դասական ծառատունկի հետ, քանի որ անտառը կենդանի համակարգ է: Հաճելի է արձանագրել, որ տարիների՝ մեր գործադրած ջանքերն ապարդյուն չեն անցել: Կարևորագույն՝ սկզբնական աճի փուլը հաղթահարված է: Ձևավորվող երիտասարդ անտառների դրական ազդեցությունը երաշխավորված կլինի»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

2022 թվականին Viva-ն անվանական անտառ է ստեղծել Ջրաշեն համայնքի տարածքում: Աշխատանքներին կամավորագրվել են ընկերության աշխատակիցները: Հաջորդող տարիներին անտառտնկման աշխատանքներ են կատարվել սողանքներից չերաշխավորված երկու համայնքում՝ Ուրասարում և Լեռնաջուրում։ Գործակցության հիմքում եղել է պատասխանատում մոտեցումը և երկարաժամկետ ռազմավարությունը:

«Viva-ի հետ աշխատել ենք բարձր լեռնային հատվածներում, երեք տարբեր տարածաշրջաններում՝ սկսած դեռ 2022 թվականից։ Այս շարունակական համագործակցությունը մեզ թույլ է տվել ոչ միայն մեծածավալ աշխատանքներ իրականացնել, այլ նաեւ երկարաժամկետ պլանավորում անել։ Անտառների ստեղծումը պահանջում է բոլորիս նվիրումը, բայց նաեւ բոլորիս համառությունն ու հավատը մեր ընդհանուր տեսլականի նկատմամբ, որն է անտառներով ավելի հարուստ, կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայուն, առողջ շրջակա միջավայրով երկիր»,-ասել է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։

Ի դեպ, բոլոր վայրերում օգտագործվել է տեղի բնակչության աշխատուժը: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնական աշխատողների 75%-ը եղել է Լոռու մարզի բնակիչներից: Որպես աշխատուժ՝ յուրաքանչյուր սեզոնին համայնքներից հավաքագրվել է մինչև 200 աշխատակից:

Արդեն շուրջ երկու տասնամյակ, Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր իրականացնող Viva-ն հետևողական ջանքեր է գործադրում «կանաչ մտածողության» ապահովման ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031