«Ամիսը մեկ կա պարտավորություն գույքագրում կատարելու, 41 օրվա ցուցմունք, որպես այդպիսին, չի կարող լինել: Յուրաքանչյուր ամսվա 1-ին, 2-ին, 3-ին կատարվում է գույքագրում… Օգոստոսի 1-ի ցուցմունքը ժամանակավոր կառավարչի օրոք ինչու չի վերցվել հաշվիչից»,- վարչական դատարանում՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ ընթացող նիստի ժամանակ նշեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը, որի մոտ ՀԷՑ-ի կողմից բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ ներկայացված տվյալները հարցեր էին առաջացրել: Ի պատասխան՝ ՀԾԿՀ ներկայացուցիչն ասաց՝ վերցվել է։
«Այսինքն, դուք ընդունում եք՝ եթե մենք սխալ ենք եղել, ժամանակավոր կառավարիչը նույն հանցագործությունը կրկնե՞լ է»,- ասաց Ղազինյանը։
«Ոչ, ժամանակավոր կառավարիչը չի կրկնել, այդ ժամանակահատվածում, բնականաբար, բոլոր տեսուչներն աշխատանքից չեն ազատվել, նոր տեսուչ կամ բաժնի նոր պետ չի նշանակվել»,- արձագանքեց պատասխանող կողմը։
«Այսինքն՝ մոտավորապես գալիս ենք նախկին-ներկա համակարգին, մինչև 2000 տեսուչ չփոխվի, բոլոր սխալները վերագրվելու են նրանց»,- տարակուսանք հայտնեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատարը՝ անլուրջ որակելով պատասխանը։
Կարդացեք նաև
Դատական նիստն ամբողջությամբ՝
Հիշեցնենք, որ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն վիճարկում է ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու որոշումը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































