Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշում 44 տարի արագիլները բույն են հյուսել նույն տան տանիքին

Մարտ 23,2026 22:02 Share

Թուրքիայի Մուշ նահանգի Յելալան գյուղի բնակիչը հայտնել է, որ արագիլները 44 տարի շարունակ բույն են հյուսում իր տան տանիքին։ 52-ամյա բնակչի խոսքերով արագիլները շատ մաքուր ու անվնաս թռչուններ են և նա հոգ է տանում նրանց մասին ու պարբերաբար սնունդ թողնում։

Ֆեսիհ Յաշլըը պատմում է, որ դեռ 2-րդ դասարան էր, երբ արագիլները բույն հյուսեցին իրենց տան տանիքին ու մինչ օրս գալիս ու մնում են։

Նա նաև նշել է, որ գյուղում տանիքների ու էլեկտրական սյուների վրա կա արագիլների 15 բույն և գյուղում չկա մեկը, որ չսիրի նրանց։

Նա նաև հավելել է, որ գյուղում բոլորն անհամբերությամբ սպասում են նրանց գալստին ու մինչև նրանց գալը մաքրում են բույնը ձնից ու սնունդ թողնում։

Այնտեղ, ըստ նրա՝ այս տարի արագիլները եկել են փետրվարի 25-ին ու իրենց հետ գարուն բերել, թեև դեռ շուրջբոլորը ձյուն էր։ Յաշլըն նաև նշել է, որ արագիլները իրենց գյուղ գալիս են մարտին ու չվում սեպտեմբերին։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031