Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞ արդյոք պատերազմի վտանգ։ Այո, կա։ Անկախ նրանից, Փաշինյանն է իշխանություն, թե՝ ոչ. Մեսրոպ Առաքելյան

Մարտ 24,2026 12:08 Share

Այն, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի նկատմամբ պահանջները, վաղուց ակնհայտ է, և իշխանությունների կողմից դրա մասին չխոսելը կամ դրանով վախեցնելը զուտ քարոզչական բնույթ է կրում։

Սկսած 2020թ.-ից, Ադրբեջանը շարունակաբար պահանջներ է ներկայացնում Հայաստանի իշխանություններին, որոնց մի մասը հետ է քաշվում, հետո նորից առաջ գալիս՝ ըստ նպատակահարմարության և առկա իրողության։

Եվ ահա, ընտրությունների նախաշեմին, կրկին առաջ է գալիս Սահմանադրության փոփոխության հարցը, որից խուսափելու դիմաց Նիկոլ Փաշինյանը ժողովրդին վախեցնում է պատերազմով։

Կա՞ արդյոք պատերազմի վտանգ։ Այո, կա։ Անկախ նրանից, Փաշինյանն է իշխանություն, թե՝ ոչ։ Եվ այդ վտանգները պետք է նվազեցնել, չեզոքացնել։ Իսկ դրանց գործոնները ամենևին հերթական զիջումներ չեն, այլ արդյունավետ աշխատանքը միջազգային գործընկերների հետ, բաց խոսակցությունը Ադրբեջանի հետ։ Մի բան, որը շարունակաբար տապալում է գործող իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ, որոնք վնասազերծելու համար անհրաժեշտ է բացառիկ պրոֆեսիոնալ իշխանություն։

Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031