Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում «Ախուրիկ» չգործող անցման կետում. «Ազատություն»

Մարտ 24,2026 17:14 Share

«Ազատություն». Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է Կառավարության տարեկան զեկույցում տեղ գտած տեղեկությունը, որ այս տարեսկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները: Բայց «Ազատության» գրավոր հարցմանն ԱԱԾ-ի տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում «Ախուրիկ» չգործող անցման կետում: Իսկ այս չգործող անցման կետը ոչ թե սահմանամերձ Ախուրիկ գյուղում է, այլ ոչ սահմանամերձ Ախուրյան գյուղի երկաթուղային կայարանի տարածքում:

Միևնույն ժամանակ հաստատել են, որ սահմանային Ախուրիկում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությունը դեռ իրականացնում են Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը՝ համաձայն 1992 թվականին ստորագրված «Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործության պայմանների մասին» պայմանագրի:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031