2026 թվականի փետրվարին, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցման, ԿԳՄՍ-ից տեղեկացրել են, որ այդ պահի դրությամբ, Հայաստանում կառուցվել, վերակառուցվել եւ շահագործման է հանձնվել 51 դպրոց, ևս 51-ը վերանորոգվել է․ այս մասին հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ ԱԺ հայտարարությունների ժամին, հիշեցնելով ՔՊ-ի խոստման մասին՝ մինչեւ 2026 թվականի ավարտը 300 նոր դպրոց կառուցելու։ Արմենուհի Կյուրեղյանը նաեւ նկատեց՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019-2024 թվականներին 22 դպրոց է փակվել։
Նա նաեւ վիճակագրական թվեր ներկայացրեց, թե ՀՀ երեք նախագահների կառավարման տարիներին քանի դպրոց է կառուցվել եւ վերանորոգվել, քանի որ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթներում հայտարարում է, թե ՔՊ-ի կառավարման շրջանում ավելի շատ դպրոց է կառուցվել եւ վերանորոգվել, քան երեք նախագահների իշխանության տարիներին։ Այսպես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում կառուցվել եւ վերակառուցվել է 106, Ռոբերտ Քոչարյանի՝ 142, Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ՝ 37 դպրոց։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ավելի ուշ իր ելույթում Արմենուհի Կյուրեղյանին հակադարձեց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը՝ պնդելով, որ իրենց կառավարման տարիներին 106 դպրոց է բացել իր դռները, երեխաները սովորում են այնտեղ եւ նրանց ծնողներին բարդ է հակառակում համոզել։ Նա հայտարարեց՝ 250-նն էլ մինչեւ տարեվերջ պատրաստ կլինեն՝ հավելելով, որ անգամ ԽՍՀՄ տարիներին դպրոցաշինության նման մակարդակ չի ունեցել Հայաստանը։ Իր երազանքների իրականացման համար 800 դպրոց էլ դեռ պետք է կառուցվի․ խոստացավ՝ կկառուցվի։
«Ապօրինի գույքով Ռոբերտ Քոչարյանից պահանջվող 200 միլիոնը բերեք տվեք՝ 34 հատ դպրոց կառուցենք»,- առաջարկեց ՔՊ-ական պատգամավորը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































