Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն օր ստիպված ենք մեր վարչապետի ելույթները դիտել. Նարեկ Կարապետյան

Մարտ 24,2026 22:30 Share

Նիկոլ Փաշինյանը որոշել է ջազ խումբ ստեղծել և ամեն օր կենդանի երաժշտական շոու է անում։ Մեր վարչապետը ամեն օր ելույթ է ունենում, և մենք ստիպված ենք դա դիտել։ Այո, նա երկրի շատ «հետաքրքիր» ղեկավար է։ Ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նավֆալի հետ հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը:

Նա նաև պատմել է հորեղբոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դեմ սկսված քաղաքական ճնշումների մասին. «6 ամիս եղել է անազատության մեջ: Դա իրականում ԿԳԲ-ի նկուղ է, որը կառուցվել է Իոսիֆ Ստալինի ժամանակ: Եվ այնտեղ ամեն ինչ կարծես Իոսիֆ Ստալինի ժամանակներից լինի, գիտեք։ Շատ փոքր սենյակ էր: Այնտեղ ջեռուցման համակարգ չկա և այլն։

Տարվա ընթացքում ընդամենը երկու ամիս է, որ այնտեղ ջեռուցումն աշխատում է։ Նրանք իրավունք չունեն կապ պահպանել ընտանիքի անդամների հետ․ իրավունք ունեն միայն ամսական մեկ անգամ կապի կամ օրական ընդամենը 5 րոպեանոց զանգի… Նրան ձերբակալելուց հետո, այո՛, մարդիկ տարբեր քաղաքներից եկան, և Երևանում՝ մեր մայրաքաղաքում, մեծ ցույց տեղի ունեցավ։ Շատ մարդիկ էին հավաքվել, մենք բոլորս շատ հուզված էինք, սպասման մեջ էինք։ Ես էլ էի շատ հուզված, ինչպես և իմ բոլոր հայրենակիցները։ Եվ այդ օրը ես զանգեցի… ավելի ճիշտ՝ եղբայրս զանգեց ու հարցրեց նրան․ «Ի՞նչ ես ուզում, որ մենք անենք քեզ համար»: Իսկ նա ասաց․ «Փոխիր քո փողկապը»։

Նարեկ Կարապետյանը հավաստիացրել է, որ չնայած քաղաքական ճնշումներին, իրենք իրենց ճնշված չեն զգում. «Վստահ ենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Մենք վստահ ենք, որ դա անում ենք մեր արժեքների համար։ Մենք չենք զգում, որ ճնշված ենք։ Մեզ վրա ճնշում գործադրում են, բայց մենք չենք զգում մեզ ճնշված՝ ի շնորհիվ մարդկանց աջակցության»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031