Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի ներկայությամբ իրականացվող ցանկացած նման գործողության պարագայում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երեխայի լավագույն շահի ապահովմանը. ՄԻՊ

Մարտ 25,2026 11:07 Share

Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է լինի ցանկացած մարմնի գործունեության առաջնահերթությունների թվում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ որոշ դեպքերում իրավապահ մարմինների գործողությունները, այդ թվում` անձանց ձերբակալելու կամ ցանկացած այլ եղանակով ազատությունից զրկելու, տեղի են ունենում անչափահասների ներկայությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխայի ներկայությամբ իրականացվող ցանկացած նման գործողության պարագայում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել երեխայի լավագույն շահի ապահովմանը։ Այդ նպատակով առանցքային է բոլոր իրավասու մարմինների ներկայացուցիչների մոտ երեխաների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի և երեխայակենտրոն մոտեցումների առնչությամբ բավարար գիտելիքների ու հմտությունների առկայությունը:

Պաշտպանն ընդգծում է, որ հնարավորության դեպքում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ երեխաների ներկայությամբ նման գործողությունների իրականացումից: Եթե կոնկրետ իրավիճակում` իրավական հիմքերի առկայության պարագայում, հնարավոր չէ խուսափել համապատասխան գործողության իրականացումից, չափազանց կարևոր է, որ իրավասու մարմինների ներկայացուցիչները, իրենց լիազորություններն իրացնելիս, հետևողականորեն առաջնորդվեն երեխայի լավագույն շահի ապահովմամբ և յուրաքանչյուր դեպքի համատեքստում ցուցաբերեն բավարար զգայունություն ու երեխայակենտրոն մոտեցում։

Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը առանձնահատուկ կարևորում է պատասխանատու անձանց և ներգրավված բոլոր դերակատարների պրոֆեսիոնալիզմը, ներառյալ նրանց կարողությունների մշտական զարգացումը։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031