Լրահոս
Օրվա լրահոսը

«Էշի պես զռռա, բայց հավեսով»: «Հանգստացի՛ր, թո՛ւյլ տղա, զռռալու գործում մրցակից չունես». Փաշինյանի ու Քոչարյանի հեռակա բանավեճը

Մարտ 25,2026 16:11 Share

«Մեծ քաղաքականություն» փոդքաստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը թվարկեց, թե վերջին շրջանում ինչ դեպքեր են «ստվերվել» ու մասնավորապես. «Եթե նայում ենք վերջին շաբաթվա լրահոսը, հասկանում ենք, որ օրինակ՝ ավելի շատ քննարկվել է Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների այս շոուները, քան օրինակ՝ այն հարցը, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին թույլ չեն տվել գնալ Վրաստան՝ Պատրիարքի հուղարկավորությանը, ինչը աննախադեպ խայտառակություն է»: Նրա դիտարկմանը, թե «կարտոֆիլ, կուկուռուզ» շոուները դառնում են գերակշիռ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսպես արձագանքեց, որ կարծես ինքնանպատակ է դարձել դիտումներ հավաքելը. «Եվ կապ չունի, թե այդ դիտումը դու հավաքում ես ի՞նչ կարգի կոնտենտի վրա։ Եթե որևէ քաղաքական գործիչ, հայտնի դեմք Հայաստանում, կոպիտ ասած՝ էշի պես հավեսով զռռա, կարծում եմ դիտումները միլիոնների կհասնի: Հիմա եթե դիտումներ հավաքելու գործիքը սա է, և մարդ պատրաստ է նաև նման կերպ դիտումներ հավաքել թող հավաքի, բայց ես իրենց հասկանում եմ. ի՞նչ պիտի ասեն, օրինակ՝ լուրջ դիսկուրսի ժամանակ ո՞նց պիտի բացատրեն, թե Արցախը ինչու հանձնեցին, ինչու այս ութ տարվա ընթացքում երեք պատերազմ բերեցին, 5000 զոհի պատասխանն ով պիտի տա և բազմաթիվ այլ հարցեր, մի պարզ հաշվարկ օրինակ՝ սրա պատասխանը ո՞նց պիտի տան։

Իրենք պարզ ժողովրդի պես կարտոֆիլ ուտող են, բայց միայն նախարարի Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ։ Այդ նախարարը օրական տարին կարող է ուտել ավելի քան 100 կիլոգրամ կարտոֆիլ։ Եթե ժողովուրդը պատրաստ է այդ կուտը ուտել, ուրեմն մենք պրոբլեմ ունենք. պետականությունը պահելու բավարար ռեսուրս ներքին չունենք։ Եվ սա անում են այն մարդիկ, ովքեր ամեն օր խոսում են ինքնիշխանության մասին։ Ինքնիշխանությունը նշանակում է որոշակի դիմադրողականություն»։

Քոչարյանի այս քննադատությանը իր հարթակներում այսօր արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Առաջարկում եմ պարոն Քոչարյանը էշի պես զռռա, բայց հավեսով, էլի, տեսնենք՝ ինչքան դիտում կունենա»: Նաեւ ասաց, թե գրազ է գալիս՝ այդ տեսանյութը «նրա միջին վիճակագրական դիտումները ընդհանրապես չի գերազանցի»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել. «Նախագահն ասաց ակնհայտ մի բան՝ սոցցանցերում տարօրինակությունները միշտ շատ դիտում են հավաքում՝ չկապելով դա որևէ անձի հետ։ Բայց Փաշինյանը ինչ-որ պատճառով դա ցավագին ընդունեց։

Հանգստացի՛ր, թո՛ւյլ տղա, զռռալու գործում մրցակից չունես։

Գարուն է, սրացումները կարող են արտահայտվել գոռգոռալու, աման-չամանը փշրելու, շորերը ճղելու, զռռալու և այլ ձևերով։

Դա կշարունակվի մինչև հունիսի 8-ի առավոտ, երբ փոստատարը գժանոցի պավեստկեն բերի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031