Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին

Մարտ 25,2026 16:35 Share

Երեկ կայացել է «Նոր դարաշրջան» կուսակցության արտահերթ համագումարը։

Համագումարի օրակարգային հարցերի թվում էին մի շարք հարցեր, մասնավորապես՝ կուսակցության նոր նախագահի և խորհրդի նոր կազմի ընտրություններ, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։

Կուսակցության համագումարը կուսակցության նոր նախագահ ընտրեց իրավաբան, փաստաբան Հարություն Հարությունյանին։
Կուսակցության համագումարի կողմից ընտրվեցին նաև կուսակցության նոր խորհրդի կազմը, որի կազմում ընդգրկվեցին կուսակցության նորընտիր նախագահ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև կուսակցության անդամներ Դավիթ Վարդիկյանը, Հունան Բաբայանը, Աշոտ Մխիթարյանը և Համլետ Մինասյանը։

Համագումարը որոշեց, որ կուսակցությունը առաջիկայում մասնակցություն կունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Համագումարին քննարկվեց նաև առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափը, որոշում կայացվեց սկսել քաղաքական խորհրդակցություններ մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031