Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները

Մարտ 25,2026 17:08 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 25-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը։

Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները, իրականացվող բարեփոխումները և տնտեսական հեռանկարների հիմնական ռիսկերը։

Կողմերը մտքեր են փոխանակել մի շարք առանցքային թեմաների շուրջ, մասնավորապես՝ 2025–2030 թթ․ արտահանման ռազմավարության, միջազգային շուկաներում հայկական ընկերությունների ներգրավվածության ընդլայնման, օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, ներդրումային քաղաքականության և խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Քննարկվել են նաև արդյունաբերական և ազատ տնտեսական գոտիների զարգացմանը, ՓՄՁ մրցունակության ռազմավարական ծրագրին, ինչպես նաև կապիտալի շուկայի զարգացմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին և սահմանների ապաշրջափակմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031