Լրահոս
Օրվա լրահոսը

Կոպիտ ու ցեխոտ ոտքերով միջամտություն է կրոնական գործերին․ Արշակ սրբազան

Մարտ 25,2026 18:55 Share

-Մենք նախկինում էլ ունեցել ենք եկեղեցականներ, որոնք կարգալուծվել են ու չեն ճանաչել այդ կարգալուծությունը, բայց դա ոչինչ չի փոխել իրենց կյանքում։ Դատական կարգով բողոքարկելը վերջին ժամանակների նոնսենսն է, նախկինում այդպիսի հնարավորություն չունեին։

Առհասարակ թե՛ մեր, թե՛ եվրոպական օրենսդրության պրակտիկայում նման դեպք չկա արձանագրված։ Դա կոպիտ ու ցեխոտ ոտքերով միջամտություն է կրոնական գործերին,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ սրբազանը։

Նրա պաշտպաններից Արսեն Բաբայանն էլ անդրադառնալով Արշակ սրբազանին մեղսագրվող թմրամիջոցի իրացման մեղադրանքով գործի քննությանը, որի շրջանակներում պարզվեց, որ իրեղեն ապացույց թմրամիջոցը վարույթ իրականացնող մարմնից անհետացել է, ասաց․ «Ծիծաղելի երևույթները ջրի երես դուրս եկան, բոլորն իմացան, որ քննչական մարմնից փաստորեն հնարավոր է կորի իրեղեն ապացույց։

Այս գործում ամեն ինչն է զավեշտի մեջ՝ ցուցմունքներից մինչև ապացույցներ։ Ըստ գործում առկա նյութերի՝ ինչ-որ քաշով թմրամիջոց է եղել 2018-ին, երբ նոր էր հարուցվել քրեական գործը, այն ենթարկվել է փորձաքննության, բայց եղե՞լ է, թե՞ չի եղել, դրա մասով չկա որևէ լուսանկար, չկա որևէ տվյալ՝ արդյոք այն թմրամիջոցն է, որը հայտնաբերվել էր»։

Պաշտպաններից Երեմ Սարգսյանն էլ նկատեց, որ այս ի սկզբանե պետք է այս գործով դադարեցվեր քրեական հետապնդումը։ Նա ասաց՝ այդ առումով մի քանի հիմքեր ունեն, բայց այս փուլում չեն բացահայտի․ «Այն, որ իրեղեն ապացույցը չկա, սա արդեն իսկ ակնհայտորեն այս քրեական գործի վախճանը տրամաբանորեն ցույց է տալիս արդարացումը։ Մեծ հարց է՝ ընդհանրապես թմրամիջոց եղե՞լ է, թե՞ չի եղել»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031