Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեններդ կտրեք, տեղներդ նստեք»․ Սուրեն Պապիկյանն՝ ընդդիմախոսներին

Մարտ 25,2026 17:38 Share

«Ձեններդ կտրեք, տեղներդ նստեք»,- սա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի արձագանքն է՝ բանակի, սպառազինության, բանակում կառավարման մասին քննադատությամբ «աղյուսակներով խոսողներին»։

«Տպավորություն է, որ նույն կենտրոնից հարցի հասցեատերերը ստացել են նամակ կամ հանձնարարություն՝ խոսել անվտանգությունից, թիրախավորել անվտանգությունը»,- ասաց Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ օգտվում են ոլորտի գաղտնիությունից եւ ՔՊ-ի համեստությունից։

Սուրեն Պապիկյանը հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում 5,4 անգամ բանակի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման վրա ավելի պակաս ծախս է արվել, քանի միայն իր պաշտպանության նախարար եղած ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Նախորդ քաղաքական համակարգերի մաս կամ նրանց հոգեզավակներն են բանակը թիրախավորում»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը՝ ասելով, որ այս հարցը նախորդ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին տրված հարցի շարունակությունն է։

Question and answer session between the members of the RA National Assembly and the RA Government took place at the RA NA

Իսկ Արարատ Միրզոյանն անդրադարձել էր ընդդիմադիր առաջնորդների այն հայտարարություններին, որ խաղաղությունը պետք է մի քանի միջազգային երաշխավորներ ունենա․ «Վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները «երաշխավորացավ» են կպել։ Որ մի քիչ փորձենք հիշենք, դրանից մի երկու շաբաթ առաջ եւ մի 4 տարի շարունակ ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում։ Հիմա էլ ունեն նարատիվներ, այդ թվում՝ նաեւ Ղարաբաղը հետ բերելու մասին, որոնք ուղղակի հակասում են խաղաղությանը։ Հիմա նոր բան են մտածել, խաղաղություն՝ երաշխավորված»։

Արարատ Միրզոյանը կարծում է, որ երաշխավորները հետապնդում են իրենց շահը․ «Միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի անում, իր զինվորների արյունը չի թափում։ Գիտենք տասնյակներով երաշխավորված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են, խախտվել են նաեւ երաշխավորների կողմից»։ Արարատ Միրզոյանը պնդում է՝ խաղաղության ամրությունը ոչ թե երաշխավորներով է, այլ՝ փոխշահավետությամբ։

Բանակի խնդիրներին անդրադարձավ նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։ Ի պատասխան նրա հարցի, Սուրեն Պապիկյանն ասաց՝ ընդդիմադիրները մեզ անվտանգությունից դասեր տալու իրավունք չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Եթե ընդդիմադիրները քեզ դասեր տալու իրավունք չունեն, բա ով? ունի էդ իրավունքը, հող հանձնող անկիրթ նիկոլը?։ Սրա խոսելու ձևը նայեք, պոռոտախոսությունը։
    Ում է? է պետք գնածդ սպառազինությունը, եթե դրանով ոչինչ չես անում, թուրքը Սև լճի տարածքում ու Ջերմուկի մոտերը դեռ նստած ա։ Ավելի լավ չի?, որ դու ձենդ կտրես ու ռադդ քաշես էդ պաշտոնից։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031