Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանը գտնվում է շատ լուրջ ռազմական բախման մեջ, «Հյուսիս-հարավ»-ի վրա պատերազմական գործողությունների հետևանքը զգացվե՞լ է»

Մարտ 25,2026 19:22 Share

«Մոտ 4 շաբաթ է՝ մեր հարևան Իրանը գտնվում է շատ լուրջ ռազմական բախման մեջ։

Նաև հայտնի է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի մի հատվածն իրականացվում է մեր հարևան շինարարների կողմից։ Արդյոք պատերազմական գործողությունների հետևանքը զգացվե՞լ է նաև «Հյուսիս-հարավ»-ի վրա, ի՞նչ վիճակ է»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին հարցրեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Դավիթ Խուդաթյանն ասաց, որ խոսքը Քաջարան-Ագարակ հատվածի մասին է, որտեղ շինարարություն է իրականացնում իրանական կապալառու ընկերությունը։ «Այս հատվածում աշխատանքներն իրականացվում են օրացուցային գրաֆիկին համապատասխան, գործընկերներն այս ամբողջ ընթացքում շարունակել են որակյալ աշխատանք իրականացնել։ Մենք այնտեղ շուրջ 45 տոկոս կատարված աշխատանք ունենք, երկու թունելների փորման աշխատանքներն էլ կատարվել են, 15 կամուրջներից 14-ի վրա ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Եվ ճանապարհի այս հատվածը պլանավորում ենք շահագործման հանձնել 2027 թվականի տարեվերջին կամ 2028 թվականի տարեսկզբին՝ կախված եղանակային պայմաններից»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ «Հյուսիս-հարավ»-ի՝ Սյունիքի մարզով անցնող հատվածն այս պահին ակտիվ շինարարական փուլում է։ Իսկ այն հատվածներում, որտեղ դեռ շինարարություն չի ընթանում, նախատեսվում է շինարարության մեկնարկը տալ 2026-ի ընթացքում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031