Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին սպորտային զույգն այսօր հանդես է եկել Աշխարհի առաջնության կարճ ծրագրում և փայլուն ելույթով վաստակել է 67.12 միավոր

Մարտ 25,2026 23:33 Share

Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում:

Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին սպորտային զույգն այսօր հանդես է եկել Աշխարհի առաջնության կարճ ծրագրում և փայլուն ելույթով վաստակել է 67.12 միավոր:

Նրանք առաջատար դիրքում են և ապահովել են իրենց մասնակցությունն ազատ ծրագրին:

Որակավորման փուլում հանդես է գալիս 21 զույգ: Ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 26-ին:
Իտալիայում փետրվարին անցկացված ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլում Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 66.27 միավոր էին վաստակել:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի նաև Սիմյոն Դանիլյանցը: 19-ամյա մարզիկը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում ելույթ կունենա մարտի 26-ին: Ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 28-ին:

Գեղասահքի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարտի 24-29-ը:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031