Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հերթական անգամ նսեմացնելով հայ ազգային գաղափարախոսությունն ու ազգային նահատակությունը, անամոթաբար մեր հայրենասիրության մոդելի հեղինակ է հռչակում Ստալինին»

Մարտ 26,2026 11:44 Share

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ Ստալին, այ փորձանք… նա ո՞ւ ր էր, երբ Ռ.Պատկանյանը «Վարդապետարան Հայաստանի ազատիւթեան» գործն էր գրում։

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ, նսեմացնելով հայ ազգային գաղափարախոսությունն ու ազգային նահատակությունը, անամոթաբար մեր հայրենասիրության մոդելի հեղինակ է հռչակում Ստալինին։

Չժխտելով Ստալինի պատմական դեմք լինելու հանգամանքն ու նրա ծանրակշիռ դերը Երկրորդ աշխարհամարտի հաղթանակում, որն, ի դեպ, արձանագրել ու բարձր են գնահատել թե ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտն, ու թե Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, այնուամենայնիվ նշեմ, որ հայոց հայրենասիրության մոդելը եղել է թե մինչեւ ԽՍՀՄ-ի ստեղծումը եւ թե դրանից հետո։

Արդյո՞ք ծանոթ է Փաշինյանը Ռափայել Պատկանյանի, Րաֆֆու, Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի, Հովհաննես Քաջազնունու, Լեւոն Շանթի եւ այլոց աշխատություններին։

Կարծում եմ՝ ոչ։

Կամ եթե նույնիսկ ծանոթ է, ապա չի ընկալել, քանի որ հակառակ պարագայում դժվար թե նման անգրագետ բան հայտարարեր ԱԺ ամբիոնից։

Իսկ եթե նպատակը եղել է ստվեր գցել ու նսեմացնել Խորհրդային Հայաստանի հայրենասիրության մոդելի վրա, ապա պետք է նշեմ, որ այստեղ եւս թերացել է։

Խորհրդային Հայաստանում 1943-ին բացվեց Գիտությունների ազգային ակադեմիան, զարգացավ հայագիտությունը։

Հատորներով հայագիտական ու պատմագիտական գրականություն էր հրատարակվում։

Բացվեց Սարդարապատի հուշահամալիրը, որը խորհրդանշում էր հայ ժողովրդի 1918-ի մայիսյան փառավոր հաղթանակը զավթիչ թուրքերի նկատմամբ։

Ի վերջո, Խորհրդային Հայաստանը ստեղծվեց որպես մոտ 800 հազար բնակիչ ունեցող գյուղատնտեսական երկիր, իսկ 1980-ականների վերջին Խորհրդային Հայաստանն արդյունաբերական երկիր էր ու 3.5 մլն բնակչությամբ հանրապետություն էր։

Հերիք է նսեմացնեց Խորհրդային Հայաստանում կայացած սերնդի դերը։

Այդ սերունդը կերտեց Հայոց Երրորդ Հանրապետությունն ու Արցախյան շարժումը։

Այդ սերունդը Շուշի է ազատագրել, որը դու հանձնել ես։

Դու ատում ես ոչ թե Ստալինի «ժառանգությունը», այլ մեր Երրորդ Հանրապետությունն ու Արցախյան հերոսամարտը։

Բայց դու պարտվելու ես։

Պարտվելու ես, ու Հայկը կհաղթի ոսոխ բելին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031