Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր պատասխանը շատ լղոզված էր»․ Գառնիկ Դանիելյանը՝ ԿԿՀ անդամի թեկնածուին

Մարտ 26,2026 11:56 Share

Բավարար կամք ու վճռականություն ունե՞ք վարչապետի բարեվարքության դեմ գործ հարուցելու․ հարցն ազգային ժողովի այսօրվա նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Եփրեմ Կարապետյանին տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ բոլոր ժամանակներում այս հարցը կարեւոր է եղել։ Նրան մտահոգում է՝ ինչպե՞ս անել, որ այդ կառույցն անկաշկանդ եւ անաչառ գործի, ոչ թե օրվա իշխանության շահը սպասարկի։

Խորհրդարանում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը։

«Բարեվարքության ուսումնասիրության շահառուն ՀՀ-ն է»,-պատասխանեց թեկնածուն։

«Ձեր պատասխանը շատ լղոզված էր»,- ասաց պատգամավորը։

Եփրեմ Կարապետյանը գտնում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս պահին էլ անկաշկանդ է գործում, քանի որ եզրակացությունները առավելապես գործող պաշտոնյաներին են վերաբերում, այդ թվում նաեւ վարչապետի մասին եզրակացություն կա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031