News.am-ը բաքվում պահվող հայ գերիների թեմայով հարցումներ էր ուղարկել միջազգային տարբեր կազմակերպությունների, դեսպանատների, ինչպես նաև ՀՀ մի շարք կառույցների՝ փորձելով ճշտել, թե նման իրավիճակում ի՞նչ քայլեր են ձեռնարկում կամ կարող են ձեռնարկվել:
Մեր հարցմանն արդեն պատասխանել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը:
Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ն սերտորեն հետևում է Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում պահվող մյուս հայ գերիների գործերին։
«Կցանկանայի հավաստիացնել ձեզ, որ ԵՄ-ն սերտորեն հետևում է Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում պահվող մյուս հայ գերիների գործերին։
Կարդացեք նաև
Կոնկրետ դեպքի առնչությամբ ցանկանում եմ ընդգծել, որ ԵՄ-ն դրական է գնահատել վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատմական առաջընթացի տարբեր դրական ասպեկտները՝ երկու երկրների խաղաղության գործընթացում։ Մենք հուսով ենք, որ բոլոր մնացյալ հարցերը, այդ թվում՝ զգայուն հումանիտար բնույթ կրող հարցերը, կարող են կարգավորվել կողմերի միջև։
Մեր ընկալմամբ, ինչպես բխում է Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակայնորեն արված հայտարարություններից, հայ գերիների հարցը բարձրացվում է երկկողմ խաղաղության գործընթացի շրջանակում»,-նշվում է դեսպան Մարագոսի՝ NEWS.am-ին ուղարկած պատասխանում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































