Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նախագահն ընդունել է ֆրանսիացի լրագրողների

Մարտ 26,2026 13:26 Share

Սույն թվականի մարտի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում ընդունել է ֆրանսիացի երաժիշտ, լրագրող և փիլիսոփայության դոկտոր Ուլիս Մանեսին և ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականի լրագրող Ադրիեն Բրիանին։

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Արա Պուլուզյանը, ինչպես նաև հանրային խորհրդի անդամներ Հերմինե Ավագյանը, Նարե Սիմոնյանը և Ալվարդ Զաքարյանը։

Հյուրերը Հայաստան են ժամանել Ուլիս Մանեսի և Հերմինե Ավագյանի համահեղինակած «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա. Ստեփանակերտ–Փարիզ» գրքի շնորհանդեսի առիթով:

Քննարկվել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և միջազգային հանրության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։
Արցախի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հյուրերին՝ այս դժվար ժամանակահատվածում Արցախի թեմայի շուրջ իրականացվող գործունեության և հետևողական ուշադրության համար։

Ընդգծվել է, որ Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ չլուծված, և կարևոր է, որպեսզի միջազգային հարթակներում շարունակաբար բարձրաձայնվի Արցախի ժողովրդի իրավունքների հարցը։

Զրուցակիցները նշել են նաև, որ ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականը դեռևս արցախյան շարժման սկզբնական փուլից անդրադարձել է թեմային, շարունակել և շարունակելու է հնարավորինս հաճախ ներկայացնել ճշմարտությունը։

Իր հերթին Ուլիս Մանեսը և Ադրիեն Բրիանը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու լուսաբանել Արցախի շուրջ զարգացումները և ներկայացնել առկա իրողությունները միջազգային հանրությանը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031