Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազությունը պետք է իրավահաջորդության հարց պարզի

Մարտ 26,2026 14:31 Share

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ այսօրվա դատական նիստում պետք է քննարկվեր հայցի առարկայի հիմքի փոփոխությունը, որը դատախազությունն էր արել՝ միավորելով երկու հայցերը ու նաեւ հիմքերն էր փոխել։

Սակայն նախորդ նիստում բացահայտվել էր, որ դատավարության մասնակիցներից մեկը մահացել է եւ դատախազությունը պետք է այս ընթացքում պարզեր մահացածի իրավահաջորդություն եղե՞լ է՝ ժառանգներ կա՞ն, ժառանգություն ընդունե՞լ են, թե չէ։ Դատախազությունը, սակայն, այդ գործողությունն ամբողջությամբ չէր կատարել։ Պարզել էր, որ դատավարության տվյալ մասնակիցը մահացել է, բայց իրավահաջորդության հարցը չէր պարզել։ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ մարդը մահացել է եւ իրավահաջորդության հնարավորություն է թողնում, գործը պետք է կասեցվի մինչեւ իրավահաջորդության պարզումը։

Պաշտպանության կողմի այս միջնորդությանը դատախազությունը պատասխանեց, որ այս պահին պատրաստ չէ դիրքորոշում հայտնել եւ խնդրեց դատական նիստը հետաձգել։

Դատարանը նիստը հետաձգեց։ Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 13-ին, ժամը 15։30-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031