Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայանալով որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ՝ փորձում են համոզել, որ գումար փոխանցեք. կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Մարտ 26,2026 14:37 Share

Իրավապահ մարմինների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների։

Վերջին շրջանում հաճախակի են դարձել խարդախության դեպքերը, երբ անհայտ անձինք զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում (WhatsApp, Viber և այլ հարթակներով)՝ ներկայանալով Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի կամ տարբեր բանկերի աշխատակիցներ։ Նրանք տարբեր պատրվակներով փորձում են համոզել, որ Ձեր բանկային հաշիվներից գումար հանեք և փոխանցեք իրենց տրամադրած հաշվեհամարներին՝ հաճախ նաև կրիպտոակտիվների տեսքով։

Մի՛ վստահեք նման զանգերին կամ հաղորդագրություններին։ Եթե ստանում եք նման զանգ, անմիջապես դադարեցրեք խոսակցությունը և դիմեք ՆԳՆ ոստիկանություն։

Հիշե՛ք՝ ոչ մի պետական մարմին կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսով փոխանցել Ձեր գումարները այլ հաշվեհամարների։
Զգոնությունը Ձեր լավագույն պաշտպանությունն է։

ՆԳՆ կիբեռոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031