Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայիսի 28-ին սպառազինությունը կցուցադրենք, դա ոչ այնքան զորահանդես է, որքան հաշվետվություն»

Մարտ 26,2026 16:04 Share

«Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,- այսօրվա ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «Ընդ որում, ես ուզում եմ ասել նաեւ, որ մենք այս թեմայով աշխատում ենք եւ աշխատել ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Ընդհանրապես զորահանդեսն ինքը շատ նուրբ երեւույթ է, եւ նաեւ կարող է տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու։ Մենք աշխատում ենք, շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որեւէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա առիթ է՝ նոր սպառազինությունը հանրությանը ցուցադրելու։ Ըստ նրա՝ մեծ թվով քաղաքացիներ են հերթագրվել՝ նոր սպառազինությունը տեսնելու համար, եւ իրատեսական չէ բոլորին տանել ու ցուցադրել։ Հետեւաբար, որոշել են մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում ցուցադրել սպառազինությունը։ «Ուզում եմ ասել, որ կարծում եմ՝ դա ՀՀ քաղաքացիների համար կլինի տպավորիչ տեսարան»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031