Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը, իսկ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար որպես համաձայնեցված միասնական թեկնածու առաջադրել էին Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ հերթական նիստում ներկայացրել է կայացած քվեարկությունների արդյունքները:
Եփրեմ Կարապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 59, դեմ՝ 1 պատգամավոր: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը: Քվեատուփում առկա է եղել 85 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 25-ը:
Թադեւոս Ավետիսյանի օգտին քվեարկել է 83 պատգամավոր: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը: Քվեատուփում առկա է եղել 85 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 2-ը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հրաժարականի դիմումի մասին.
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը 2026 թվականի մարտի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
ԱԺ


















































