Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ Նիկոլ Փաշինյանին խնդրել՝ մի երբեմն օգտվել լռելու սահմանադրական եւ կոնվենցիոն իրավունքից, որովհետեւ իրավաբաններն արդեն չեն հասցնում հանցանքների մասին հաղորդումներ ներկայացնել». փաստաբան

Մարտ 26,2026 17:58 Share

44-օրյա պատերազմում նահատակված զինվորների ծնողների անունից այսօր ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում տրվեց հանցագործության մասին։ Այն դատախազությանը ծնողների խնդրանքով հանձնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց.

«Հաղորդման բովանդակությունը վերաբերում է երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը։ Մինչ դրան անցնելը, ես իրավաբանների անունից ուզում եմ Նիկոլ Փաշինյանին խնդրել՝ մի փոքր մեղմել հռետորաբանությունը եւ երբեմն էլ օգտվել լռելու սահմանադրական եւ կոնվենցիոն իրավունքից, որովհետեւ, անկեղծ եմ ասում՝ իրավաբաններն արդեն չեն հասցնում հանցանքների մասին հաղորդումներ ներկայացնել։ Երբեմն նաեւ չենք լուսաբանում, այլ պարզապես ներկայացնում ենք։ Օրինակ, մեր գրասենյակը վերջին երեք օրերի ընթացքում հանցանքի մասին արդեն երրորդ հաղորդումն է ներկայացնում։

Առաջինը վերաբերում էր ակնհայտ ընտրակաշառքին, երբ իրականում նախընտրական, սակայն ներկուսակցական կոչվող քարոզարշավի ընթացքում նա անձին եւ նրա ընկերներին խոստանում էր օրական 12 000 դրամով աշխատավարձ։

Երկրորդը ներկայացվել է մեկ այլ դեպքի վերաբերյալ, որ եթե չկազմեն սահմանադրական մեծամասնություն, սպառնում էր պատերազմով, այդ թվում՝ ոչ միայն ընտրություններում։

Եվ այսօր երրորդ հաղորդումն ենք ներկայացնում։ Հաղորդումը երեկվա հարցուպատասխանի որոշակի հատվածն է։ Մարիա Կարապետյանի կողմից տրված հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2020 թվականին գնացել են գիտակցված, դիտավորյալ զոհողությունների՝ փրկելու համար, եւ շարունակությունը՝ արդեն իսկ ծեծված, մաշված՝ պետության, պետականության, ինքնիշխանության համար։

Այսինքն, ինքն, ըստ էության, ընդունեց, որ այն, ինչ կատարվել է 2020 թվականի ընթացքում, իսկ դա հասկանում ենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքն է, ինչ կատարվել է, իր դիտավորյալ զոհողությունների արդյունք է։ Որո՞նք էին այդ զոհողությունները. 5000 զինծառայողներ, տասնյակ հազարավոր խաղաղ բնակչություն, բազմաթիվ անհետ կորածներ, գերեվարվածներ, բռնի տեղահանվածներ եւ, ի վերջո, Արցախի կորուստ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031