«Փաշինյանի նման գործակալը իրավունք չունի որևէ մեկին պիտակավորել: Հիշենք՝ Արցախի ամբողջ բնակչությունը, ներառյալ պետական ղեկավարությունը, դրանից առաջ 9 ամիս շրջափակման մեջ էր, որովհետև Փաշինյանն իր ստորագրությամբ Պրահայում հրաժարվել էր կատարել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որով երաշխավորվում էր Արցախի ու ՀՀ միջև անխոչընդոտ կապը Լաչինի միջանցքով»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արցախցիների մասին Փաշինյանի որակումներին, թե Արցախից փախել են, ճողոպրել՝ ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանը պնդում է՝ Պրահայում ՀՀ-ն է ճանաչել՝ Չալաբյանն անհիմն պնդումներ որակեց. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչվել է 1992-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից: Փաշինյանի պնդումները անհեթեթություն են: Հայաստանի Հանրապետությունը նորից ճանաչելու անհրաժեշտություն չկար: Փաշինյանը, ըստ էության, Արցախը պատանդ թողեց ադրբեջանական շրջափակման մեջ ու մատը մատին չտվեց, որ այդ շրջափակումը բացվի: Հիմա այդ ամեն ինչից երեք տարի է անցել, իր պնդումները, իր սեփական մեղքը քողարկելու հուսահատ փորձեր են այն գիտակցությամբ, որ առաջիկա հանրապետական ընտրություններում մեր ժողովուրդը կգա ու իրեն իր քաղաքական գնահատականը կտա՝ այս տարիների ձախողումների, ստի ու դավաճանության համար»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































