Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա ամեն ինչ անում է, որպեսզի ցավեցնի, վիրավորի, ցավի վրա նորից ցավ ավելացնի». զոհված զինվորի մայրը՝ 44-օրյա պատերազմում գիտակցված զոհողությունների գնալու Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Մարտ 26,2026 19:20 Share

«Դա իրականում հանցագործություն է և ինքնախոստովանություն։ Ես հուսով եմ, որ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո մեր ընդդիմությունը, ով էլ ընտրվի, այս ամենին կտա իրավական պատասխան։ Եվ բոլոր մեղավորները առանց խտրականության կպատժվեն յուրաքանչյուր տղայի չլինելու համար։

Մարդը, երբ կենդանի է պահում ու ինչ-որ մի ժամանակ այդ կենդանին չի լինում, ամբողջ կյանքում հիշում է իր կենդանուն։ Դու, որ երեխային ինն ամիս կրել ես կրծքիդ տակ, 20 տարի պահել, ապրել ես նրա ամեն մի ուրախությամբ, ու այսօր քո երեխան ինչ-որ մի մարդու պատճառով, աթոռի համար զոհվել է։ Այսօր լրագրողների հետ հարց ու պատասխան էր։ Անգամ լրագրողներին է սպառնում։ Պարտված ղեկավարը, եթե մի տոկոս ինքնասիրություն ունի, 2020 թվականի նոյեմբերից հետո պետք է հեռանար իր աթոռից»,- այսօր ՀՀ գլխավոր դատախազությանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո լրատվամիջոցների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։

Դիտարկմանը, որ քարոզարշավի ժամանակ շրջելիս իմանում էր, որ զոհվածի տատիկ է և այլն, ասում էր՝ սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ, բայց տեսել ենք, թե ինչպես են վարվում զոհվածների ծնողների հետ։ Եվ իր կարծիքով Նիկոլ Փաշինյանը երբևէ կկարողանա՞ առանց թիկնապահների դուրս գալ, անցնել զոհված զինվորների ծնողների առջևով և նայել նրանց աչքերին, տիկին Գալեյանը պատասխանեց. «Բոլորս էլ գիտակցում ենք՝ պաշտոնավարման ընթացքում նա առանց թիկնապահների չի կարող շրջել։ Նա անգամ տասը մետր հեռավորության վրա չի կարող երևալ զոհված զինծառայողների պայքարող ծնողների աչքերին։ Իսկ հետագայում, եթե կալանավորված չլինի, կարող է։ Բայց չգիտեմ՝ այդ դեպքում ինչ կարող է տեղի ունենալ։

Նա ամեն ինչ անում է, որպեսզի ցավեցնի, վիրավորի, ցավի վրա նորից ցավ ավելացնի։ Սպառնում է պատերազմով, եթե իրեն չընտրեն։ Պատերազմ հաստատ չի լինի։ Դու գնա, թող էս երկիրը շնչի։ Մենք էլ տեսնենք՝ մեր երեխաներին ի՞նչ ժառանգություն ենք թողնում»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031