«Օկուպացված Արցախում 120.000 ապրող բնակչություն, մեծ մասը կանայք, երեխաներ ու ծերեր էին: Ենթադրենք՝ այդ բնակչության մեջ 20.000 կռվելու հնարավորություն ունեցող անձ: Ինքը ինչպե՞ս է պատկերացնում, ամեն մեկը մի 10 զենք կարո՞ղ էր մի ձեռքով բռնել: Թե՞ ինչպես իր կինը կամ նախկին կինը, կամ չգիտեմ՝ ով էր՝ «Էռատո» ջոկատի հրամանատարը, որ զուգված, զարդարված գալիս էր, Արցախում 2020-ին ֆոտոներ էր անում՝ իբրև ինքը կռվում է: Փաշինյանը պատկերացնում էր, որ կինը իրականում այդպե՞ս կարող է անել: Այսինքն՝ կինը զենքը պետք է վերցներ ու գնար կռվեր:
Եթե ունակ լինեինք դրան, բնականաբար, դա էլ էինք անելու: Ի՞նչ է նշանակում անթիվ, անհամար զենք է եղել: Բոլոր տղամարդիկ ճակատում են եղել, պատերազմել են: Մեր փախնելուց միայն կխոսի այն մարդը, որը նման իրավիճակում միանշանակ փախնելու է: Այս իշխանությունները, Աստված մի արասցե, հայտնվեն այդ իրավիճակում, իրենք փախնելու են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի որակումներին, թե արցախցիները փախել ու ճողոպրել են:
Ինչ վերաբերում է Փաշինյանի սպառնալիքներին, թե իրենք չվերընտրվեն, պատերազմ է լինելու սեպտեմբերին, Մետաքսե Հակոբյանն ասաց. «Դա ուղիղ ահաբեկչություն է սեփական ժողովրդի նկատմամբ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































