Լրահոս
Օրվա լրահոսը

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Էրդողանին

Մարտ 26,2026 21:21 Share

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «X» սոցիալական ցանցում արած գրառմամբ անդրադարձել է Իսրայելի գործողությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցաբերած դիրքորոշմանը:

«Գնահատանքի է արժանի Թուրքիայի Հանրապետության նախագահ, իմ սիրելի եղբայր, պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցաբերած վճռական դիրքորոշումն ագրեսիվ սիոնիստական ռեժիմին դատապարտելու հարցում։ Եղբայրական թուրք ժողովուրդը երկար տարիներ կարևոր դեր է ստանձնել իսլամական ումմայի հետ համերաշխության գործում։ Այս պատվավոր ուղին աստվածային շնորհով միասին շարունակելու ենք»,-ասել է նա:

Իր հերթին Էրդողանը մարտի 25-ի կառավարության նիստից հետո հայտարարել է, որ Թուրքիան այն հազվադեպ երկրներից է, որը կարողանում է «ճիշտը ճիշտ, սխալը սխալ» անվանել։

Նա ընդգծել է, որ Իրանի դեմ Իսրայելի ճնշումներից հետո սկսված գործընթացում Թուրքիան հանդես է գալիս որպես «իրավիճակը ճիշտ գնահատող պետություն»։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031