Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցադրությանը ներկայացված են Հայկական լեռնաշխարհի ամենահին ոսկե զարդը, ոսկե (և ոչ միայն) պերճանքի առարկաները, որոնք ունեն ավելի քան 5000 տարվա պատմություն

Մարտ 26,2026 23:43 Share

Ցուցադրությունը լայն հասարակության համար հասանելի կլինի շուրջ մեկ ամիս:

Գրականության և արվեստի թանգարանը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը համատեղ ներկայացնում են «Մեծամոր։ Ոսկի․ Արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրությունը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Ցուցադրությանը ներկայացված են Հայկական լեռնաշխարհի ամենահին ոսկե զարդը, ոսկե (և ոչ միայն) պերճանքի առարկաները, որոնք ունեն ավելի քան 5000 տարվա պատմություն: Համադրողն հնագետ Արտավազդ Զաքյանն է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ցուցադրության կազմակերպիչներին՝ ընդգծելով «Մեծամոր» հնավայրից հայտնաբերված մեծարժեք ժառանգությունը հնարավորինս տեսանելի դարձնելու անհրաժեշտությունը:

Ցուցադրությունը նոր լույսի ներքո է բացահայտում «Մեծամոր» հնավայրից 1960-2020 թթ. պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական եզակի առարկաների ընտրանին՝ շեշտադրելով դրանց եզակիությունն ու գեղարվեստական արժեքները:

Ցուցադրության նյութերը վերաբերում են մ.թ.ա. IV հազարամյակից մինչև մ.թ.ա. III դարին:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031