ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, 2026թ․-ի մարտի 26-ին բացված ցուցադրության հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան գրադարանի տնօրեն Օսկար Արոյո Օրտեգան, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, Իսպանիայի մշակույթի գծով պետական քարտուղար Ջորջի Մարթի Գրաուն, Մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը։
Գրադարանի տնօրենը մասնավորապես նշեց, որ հայկական հազարամյա այս հարստությունը ժողովուրդների միջև մշակութային հաղորդակցության գործնական օրինակ է, որը տանում է դեպի հիշողության ինստիտուտների առաջխաղացում և զարգացում։
Արա Խզմալյանը մասնավորապես նշեց․ «Այս ցուցադրության խորագիրը՝ «Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը», լիարժեք արտահայտում է ցուցադրվող մատյանների իմաստը։ Եթե աշխարհագրական քարտեզները ցույց են տալիս տարածքներ և սահմաններ, ապա այս ձեռագրերը բացում են տարածքներն ու սահմանները, ներկայացնում են մեկ այլ՝ հոգևոր քարտեզ, որտեղ սահմանները ոչ թե պետություններ են, այլ հատվող արժեքներ»։
Բացման արարողությանը ներկա են եղել Իսպանիայի մշակութային գործիչները, պաշտոնատար անձինք, գործարարներ, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց համար կազմակերպվել է առանձնակի շրջայց։
Կարդացեք նաև
Ցուցադրության համադրողն է Իվեթ Թաջարյանը։
Ցուցադրությունը կգործի մինչև 2026թ․-ի հունիսի 21-ը։
Հայ գրավոր ժառանգության միջազգայնացումը շարունակելու է մնալ Մատենադարանի տնօրենության առաջնահերթությունը։
Մատենադարան


















































