Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Շրջակա միջավայրի անվտանգությունը լեռնային տարածաշրջաններում. դիմակայունության, համագործակցության և համաշխարհային կայունության ամրապնդումը» խորագրով նախարարական հանդիպմանը:
Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է այն բազմաթիվ գլոբալ մարտահրավերներին, որոնց բախվում են լեռնային էկոհամակարգերը, և ընդգծել լեռնային տարածաշրջանների կենսական կարևորությունը համաշխարհային կայունության, դիմակայունության, կլիմայի գործողությունների և կայուն զարգացման ապահովման հարցերում: Ընդգծվել է շրջակա միջավայրի հարցերին առնչվող գլոբալ քննարկումներում լեռնային երկրների կարիքների և առաջնահերթությունների ինտեգրման անհրաժեշտությունը։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին՝ ներկայացնելով ՀՀ տեսլականը և առաջնայնությունները:
ՀՀ ԱԳՆ

















































