Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունն է, որ փախել է իր սկզբունքներից եւ մոտեցումներից»․ Տիգրան Աբրահամյանը՝ «արցախցիների փախչելու» Նիկոլ Փաշինյանի թեզի մասին

Մարտ 27,2026 12:37 Share

«Ինչ-որ պահի Փաշինյանը մի պատասխան էր գտել՝ հրապարակային ներողություն խնդրելը, թեեւ դրանից անմիջապես հետո հետեւեց իր հետ աֆիլացված լրատվամիջոցների հարձակում՝ մետրոպոլիտենի դեպքով։ Առնվազն այդ մասով ես որոշակի լավատեսություն ունի, որ թեման այլեւս չի շարունակվի, բայց տարբեր փուլերում ըստ իրավիճակի կարելի է գնահատել, թե փախուստի դիմողներն ովքե՞ր են իրականում»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, որ Նիկոլ Փաշինյանն այժմ էլ պնդում է, թե ոչ թե Արցախի ժողովուրդն է փախել, այլ քաղաքական էլիտան։

Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին հարց է տալիս՝ եթե 2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի ժամանակ արցախցիները չեն կռվել, ապա ինչպե՞ս է պատահել, որ այդ «չկռված» բանակի հրամանատարը ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։

Հիշեցնում է՝ 2023 թվականի ագրեսիայից հետո Արցախի ՊԲ-ն 250 զոհ ունի, 33 անհայտ կորած, որոնց հայտնաբերելու ուղղությամբ ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում․ «Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ մարդիկ 9 ամիս շրջափակման մեջ էին, որ ՀՀ իշխանությունից հայտարարություններ էին հնչում, որոնք կանաչ լույս էին վառում Ադրբեջանի գործողություների համար»։

«ՀՀ իշխանությունն է, որ փախել է իր սկզբունքներից եւ մոտեցումներից»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն էր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031