Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ արցախցիները կարող են գնալ՝ ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը եւ ապրել այն պայմաններով, որն Ադրբեջանն է ասում»․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 27,2026 12:51 Share

«Արցախցիների իրավունքների բարձրաձայնման կամ դրա իրացման մասին պետք է հստակ հասկանանք՝ ղարաբաղյան շարժումը մեկնարկել էր մարդկանց հավաքական իրավունքների իրացման համար, դրա հիմքում դրված էր ինքնորոշման իրավունքը, որը մի կողմից քաղաքական գործընթացներով էր արտահայտվում, արդեն 1989-ից սկսած՝ ռազմական գործողություններով, որի ակտիվ ֆազան 1991-94 թվականներն էր»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ  պատմական մանրամասները հիշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով արցախցիների վերադարձի հնարավորության մասին հարցին։

Ըստ նրա, արցախցիների պահանջը հստակ էր ձեւակերպված՝ իրենց բնօրրանում ազատ, անկախ ապրելու իրավունքը։ Իր գնահատմամբ, ՀՀ իշխանությունները, այդ թվում նաեւ գործողն ու հաջորդը, երկու ճանապարհ ունեն՝ աջակցել այդ իրավունքի իրացմանը կամ խոչընդոտելու, եւ որքան էլ որ բարդացվի արցախցիների կյանքը՝ իրենց բնակավայրեր վերադառնալու տեսանկյունից, միջազգային իրավունքը ոչ վերանալու է, ոչ էլ չեզոքանալու։ ՀՀ նախորդ կառավարությունները առաջին ճանապարհով են գնացել՝ ստանձնելով նաեւ Արցախի անվտանգության երաշխավորություն, գործող կառավարությունն ասում է՝ անելիք չունեն եւ Արցախը համարում են Ադրբեջանի մաս․ «Բայց Հայաստանում ապրող մարդիկ չեն, որ պետք է ինչ-որ մեկի բերանը փակեն կամ, առավել ևս, միջոցներ գործադրեն, որպեսզի այդ մարդիկ իրենց պահանջները որեւէ ձեւով չներկայացնեն»։

Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, բանակցային գործընթացի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հրապարակած հատվածային փաստաթղթերում էլ գործընթացի տրանսֆորմացիան երեւում էր․ «Ես չեմ կարծում, որ արցախցիները կարող են գնալ՝ ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը եւ ապրել այն պայմաններով, որն Ադրբեջանն է ասում։ Երկրորդ՝ երբ խոսում ենք վերադարձի մասին, նկատի ունենք հավաքական վերադարձը, որովհետեւ մի քանի հարյուր կամ հազար մարդու վերադարձը կամ բերելու է նոր ցեղասպանության, կամ նոր բռնագաղթի»։

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=6Yy7kUXIcq4

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031