Լրահոս
Օրվա լրահոսը

Շոգը «լուռ է սպանում». որո՞նք են ամենամահաբեր եղանակային երևույթները

Մարտ 27,2026 13:12 Share

1995 թվականից ի վեր էքստրեմալ եղանակային երևույթները ամբողջ աշխարհում խլել են ավելի քան 832 հազար մարդու կյանք և հանգեցրել տրիլիոնավոր դոլարների տնտեսական վնասներ։ «Germanwatch» կազմակերպությունը, հիմնվելով կլիմայական ռիսկի ինդեքսի տվյալների վրա, վերլուծել է էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված մահացության և տնտեսական վնասների մակարդակները💸։

🔥Ջերմային ալիքներին բաժին է ընկնում ավելի քան 278 հազար մահ ամբողջ աշխարհում։ Բարձր ջերմաստիճանները սրում են քրոնիկական հիվանդությունները, իսկ ջերմային հարվածը հաճախ դառնում է մահացու։ Միևնույն ժամանակ շոգից առաջացած տնտեսական վնասը ամենացածրն է եղել՝ մոտ 32.9 միլիարդ դոլար։ Սա ընդգծում է դրա «խորամանկ» բնույթը․ շոգը «լուռ» է սպանում՝ չթողնելով լայնածավալ ավերածություններ, ինչպես մյուս եղանակային էքստրեմալ երևույթները։

🧍‍♂️Ամենակործանարար ջերմային ալիքները տեղի են ունեցել մեղմ կլիմա ունեցող տարածաշրջաններում։ Օրինակ՝ 2022 թվականին Եվրոպայում անոմալ շոգի հետևանքով մահացել է ավելի քան 60 000 մարդ, իսկ Ռուսաստանում 2010 թվականին՝ մոտ 56 000 մարդ։

🌪️Փոթորիկները զբաղեցնում են երկրորդ տեղը՝ պատճառելով 274 750 զոհ, սակայն հենց դրանք են պատճառել ամենամեծ տնտեսական վնասները, որոնք գնահատվում են 2.6 տրիլիոն դոլարի չափով։ 2008 թվականին Մյանման կրել է աղետալի կորուստներ, երբ «Նարգիս» ցիկլոնը խլել է ավելի քան 138 000 մարդու կյանք։ Հոնդուրասում «Միչ» փոթորիկը գրանցեց 14 000 մահվան դեպք և պատճառեց է 7 միլիարդ դոլարի վնաս։

🌊Երրորդ տեղում են ջրհեղեղները՝ ինչպես հանկարծակի վարարումները, այնպես էլ գետերի վարարումները, որոնք դարձել են ավելի քան 200 հազար մահվան պատճառ և հասցրել մոտ 1.3 տրիլիոն դոլարի վնաս։

🌵Երաշտները և🔥🌲 անտառային հրդեհները համապատասխանաբար հանգեցրել են ավելի քան 25 հազար և մոտ 3 հազար մարդկային զոհերի։ Դրանց տնտեսական վնասը կազմել է համապատասխանաբար 287 և 177 միլիարդ դոլար։

📊Ինչպես հայտնում է Naked Science ամսագիրը, այլ էքստրեմալ եղանակային երևույթները՝ ներառյալ ցուրտ ալիքները և խիստ ձմեռային պայմանները, միասին խլել են ավելի քան 45 հազար մարդու կյանք և հանգեցրել համեմատաբար ցածր տնտեսական վնասների՝ մոտ 65 միլիարդ դոլար։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031