Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգումները փաստել են՝ ցուցումները չեն կատարվել. 2 կազմակերպություններին արգելվել է շինարարությունը՝ մինչև խախտումների վերացումը

Մարտ 27,2026 14:15 Share

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի երկու տարբեր հասցեներում իրականացվող բնակելի և հասարակական շենքերով թաղամասերի կառուցապատման ընթացքում բացահայտվել են քաղաքաշինական նորմերի և նախագծային փաստաթղթերի էական խախտումներ։

☑Նշված երկու դեպքում էլ կապալառու կազմակերպությունները Տեսչական մարմնի կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության, և նրանց տրվել են խախտումների վերացման վերաբերյալ պարտադիր կատարման ցուցումներ։ Սահմանված ժամկետների ավարտից հետո Տեսչական մարմնի կողմից իրականացված կրկնակի ստուգումները սակայն փաստել են, որ տրված ցուցումները չեն կատարվել։

📝Տեսչական մարմնի կողմից միջնորդագրեր են ներկայացվել ՀՀ Կառավարության լիազոր մարմնին՝ տնտեսվարող սուբյեկտների լիցենզիաների գործողության կասեցման հարցը քննարկելու վերաբերյալ։

☑Արդյունքում Տեսչական մարմնի միջնորդության և լիցենզավորող հանձնաժողովի որոշումների հիման վրա, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով կասեցվել են քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների «Շինարարության իրականացում» լիցենզիաների համապատասխան ներդիրների գործողությունները։

☑Կասեցման ժամկետ է սահմանվել մինչև արձանագրված խախտումների պատճառների ամբողջական վերացումը։

Կասեցման ժամանակահատվածում արգելվել է իրականացնել որևէ շինարարական աշխատանք, բացառությամբ այն գործողությունների, որոնք ուղղված են կասեցման պատճառների վերացմանը և անհետաձգելի անվտանգային միջոցառումների իրականացմանը։

🏗️ Հավելենք, որ Տեսչական մարմինը շարունակելու է հետևողական վերահսկողություն իրականացնել քաղաքաշինական նորմերի պահպանման և բնակչության անվտանգության ապահովման նկատմամբ։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031